ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԱՀԿ-ն նշել է ճարպակալման գլխավոր պատճառը. 1in.am

Մարդկության մարմնի միջին քաշը 20 տարում աճել է 8%-ով՝ հիմնականում սննդակարգի բարձր կալորիականության պատճառով: Mail.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են մասշտաբային հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են հուլիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուլետենում:
Մարդն ավելորդ քաշ է հավաքում, եթե ուտում է ավելին, քան նրա օրգանիզմն օրական ծախսում է: Ավելորդ քաշը, առավել ևս՝ ճարպակալումը, հանգեցնում են առողջական շատ խնդիրների և կրճատում կյանքը: Ճարպակալման մասին խոսում են, երբ մարդու քաշն առնվազն 20%-ով գերազանցում է նորման, իրանի ծավալը գերազանցում է 100 սմ-ը տղամարդկանց դեպքում և 90 սմ-ը՝ կանանց, իսկ իրանի և ազդրերի ծավալների հարաբերակցությունը տղամարդկանց դեպքում ավելի է 1-ից, կանանց դեպքում՝ 0,45-ից:
Գիտնականների խումբը՝ Ստեֆանի Վանդեվեյվերեի գլխավորությամբ, հավաքել և վերլուծել է աշխարհի 69 երկրի բնակիչների սննդակարգի կալորիականության, նաև այդ երկրների բնակիչների մարմնի զանգվածի միջին վիճակագրական ցուցանիշների փոփոխությունների մասին ավելի քան 30 տարվա տվյալներ: Հետազոտությանը մասնակցել է բնակչության եկամտի բարձր մակարդակով 24 երկիր, 27 երկիր՝ միջին և 18՝ ցածր մակարդակով:
Ճարպակալման ինտենսիվ տարածման պատճառը, հետազոտողների կարծիքով, գերվերամշակված սննդամթերքներն են՝ որպես կալորիաների հիմնական աղբյուր: Դրանք են՝ արագ սնունդը, կիսաֆաբրիկատները, բլիթներն ու շոկոլադե սալիկները, չիփսերը, բքաբլիթները: Միայն տանը պատրաստված սնունդը կարող է լիովին համապատասխանել օրգանիզմի պահանջմունքներին և չգերազանցել կալորիաների ցուցանիշները:
ԱՀԿ կանխատեսմամբ՝ աշխարհում մինչև 2030թ. սպասվում է ճարպակալման վիճակագրության աննախադեպ աճ, երբ Եվրոպայի տղամարդկանց 73%-ը և կանանց 63%-ը կտառապեն ճարպակալմամբ: Անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել և նվազեցնել ճարպակալման հիմնական մեղավորների՝ տրանսճարպերի, հագեցած ճարպերի, ավելորդ շաքարի օգտագործումը:

|
Կարդացեք նաև

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...


Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...


Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...


Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...


Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...


1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...


Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...


Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...


Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...


Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...


Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...


Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...


Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն